Նիկոլ Քիդմանը դադարեցրել է «Babygirl» ֆիլմի նկարահանումները չցանկանալով բազմաթիվ անգամ հեշտանք ապրել
Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ «Babygirl» էրոտիկ դրամայի նկարահանման ժամանակ այնքան է գրգռվել, որ ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել նկարահանումները:
Ֆիլմում Քիդմանը խաղում է հզոր գործարար կնոջ դեր, որը վտանգի է ենթարկում կարիերան և ընտանեկան կյանքը՝ կրքոտ սիրավեպ ունենալով իր շատ ավելի երիտասարդ պրակտիկանտի հետ, որին մարմնավորում է Հարիս Դիկինսոնը։
Քիդմանի խոսքով՝ Դիկինսոնի և ֆիլմում ամուսնուն մարմնավորող Անտոնիո Բանդերասի հետ սեքս-տեսարաններ խաղալը երբեմն չափազանց դժվար էր դառնում իր համար։ «Նկարահանվելիս կային պահեր, երբ մտածում էի. «Ես այլևս օրգազմ չեմ ուզում»»,- The Sun-ին ասել է Քիդմանը։
Դերասանուհին խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ հաճախ է ասել. «Մի մոտեցիր ինձ: Ես ատում եմ դա անելը» և այլն։ «Ինձ համար մեկ է, եթե անգամ ինձ այլևս երբևէ չկպչեն կյանքում»,- ավելացրել է Քիդմանը: