Անջելինա Ջոլիի սիրավեպը բրիտանացի ռեփեր Ակալայի հետ նոր թափ է հավաքում

0

Անջելինա Ջոլիի սիրավեպը բրիտանացի ռեփեր Ակալայի (Akala) հետ մեծ թափ է հավաքում, հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Պնդում  են, որ անցյալ շաբաթ դերասանուհին 40-ամյա երաժշտին թաքուն անցկացրել է Լոնդոնի Corinthia հյուրանոցի իր համար:

«Զույգը հյուրանոցում երկու օր է անցկացրել»,- պատմել է ինսայդերը՝ պարզաբանելով, որ Ակալան դերասանուհուն է միացել նրա ժամանումից երկու ժամ անց։ «Ակալան Անջելինայի մեքենաներից մեկով դուրս է տարվել հյուրանոցից ուրբաթ [Բրիտանական կինոյի ինստիտուտում] նրա նոր ֆիլմի պրեմիերայից մի քանի ժամ առաջ»,- հավելել է աղբյուրը՝ նկատի ունենալով Ջոլիի «Մարիա» ֆիլմը, որը ցուցադրվել է Լոնդոնի կինոփառատոնում։

«Իրենց հարաբերությունները գաղտնի պահելու համար զույգն օգտագործում է տարբեր մեքենաներ և գաղտնի մուտքեր, բայց դա իրողություն է»,-շարունակել է ինսայդերը:

Պրեմիերայից հետո նրանք Soho House-ում ռոմանտիկ ընթրիք են անցկացրել։

Ջոլիի եւ Ակալայի սիրավեպի մասին լուրերը շրջանառվում էին այս տարվա մայիսից։ Վերջին անգամ ռեփերն Անջելինային ուղեկցում էր սեպտեմբերի 28-ին՝ Նյու Յորքում անցկացված Atelier Jolie երեկույթին։

Leave A Reply

Your email address will not be published.