Լայզա Մինելին պատմել է, թե ինչու էր իր մանկության «ամենադժվար» հատվածը կապված իր աստղային մոր՝ Ջուդի Գարլենդի հետ

0

Լայզա Մինելին պատմել է, թե ինչու էր իր մանկության «ամենադժվար» հատվածը կապված իր աստղային մոր՝ Ջուդի Գարլենդի հետ։ 78-ամյա լեգենդար դերասանուհին հոլիվուդյան աստղ Ջուլի Գարլանդի եւ ռեժիսոր Վինսենթ Մինելիի դուստրն է։

Բայց նրա մանկությունն անցել է մոր դժվարությունների ներքո՝ ներառյալ կախվածությունը եւ մի շարք անհաջող ամուսնությունները, մինչեւ նրա մահը, որը տեցի ունեցավ չափից մեծ դոզայից հետո՝ 47 տարեկանում:

Լայզան այժմ երկու գրողների եւ «լավագույն ընկերոջ»՝ Մայքլ Ֆայնշտեյնի հետ աշխատում է իր հուշերի շուրջ:

Մայքլի հետ անկեղծ զրույցում Լայզան պատմել է իր մանկության մասին։

Երբ Մայքլը խնդրել է նրան նշել իր մանկության «ամենահիշարժան» եւ «ամենադժվար» պահերը, Լայզան ծիծաղելով պատասխանել է.

Նրա խոսքով՝ Ջուդին «խիստ էր, ու նրա տրամադրությունը կախված էր մի շարք գործոններից՝ աշխատանքից, իր կողքին եղած մարդուց եւ այլն: Յուրաքանչյուր երեխա անցնում է դրա միջով: Բայց հայրս ինձ արքայադստեր պես էր վերաբերվում»։

Վինսենթը Ջուդիի հինգ ամուսիններից երկրորդն էր։ Ջուդիի խնդիրը դեղահաբերի նկատմամբ սկսվել է մանկությունից, երբ նրան թմրանյութ էին տալիս, որպեսզի նա կարողանար օրական մինչեւ 72 ժամ աշխատել, իսկ հետո բարբիթուրատներ են տվել, որպեսզի կարողանար քնել:

Լայզան նշել է, որ «նա սովորական մայր էր՝ արտասովոր տաղանդավոր մարմնով»։

Մանուկ հասակում Լայզան հորը ուղեկցում էր նրա ֆիլմերի նկարահանման հրապարակում եւ միանում մորը՝ համերգային շրջագայությունների ժամանակ՝ անընդհատ փոխելով դպրոցները եւ ապրելով հյուրանոցներում։ Հիշելով այդ շրջանը՝ Լայզան կատակում է, որ սովից կմեռներ, եթե փոքր հասակում չսովորեր օգտվել սենյակային ծառայությունից։

Դերասանուհին մատնանշել է դաստիարակության ոճերի տարբերությունը՝ ասելով, որ Վինսենթը «հմայված էր իր փոքրիկ աղջկանով», մինչդեռ Ջուդին «այլ կերպ էր մտածում․ նրան շատ էին հետաքրքրում մանրամասները, ինչպես մայրերի մեծ մասին»:

Լայզան ասում է՝ ինքը «ավելի ազատ դարձավ» այն բանից հետո, երբ Ջուդին ամուսնացավ իր երրորդ ամուսնու՝ Սիդ Լյուֆթի հետ եւ եւս երկու երեխա ունեցավ: «Բոլորը հոգ էին տանում նրանց մասին, քանի որ նրանք ինձնից ինը եւ յոթ տարով փոքր էին, ուստի ես կարող էի որոշ ժամանակ անցկացնել հայրիկիս հետ: Բայց ես սիրում էի մայրիկիս։ Նա զվարճալի էր»,-ասում Լայզան, ով հաճախ է գովում մոր սրամտությունը:

Leave A Reply

Your email address will not be published.