«Սելեկտիվ աբորտների խնդիր կա». վերջին տասնամյակներում ՀՀ-ում շուրջ 80 հազար աղջիկ չի ծնվել

0

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. «Մարդիկ ուզում են կամ նախընտրում են ունենալ տղա երեխա։ Այսինքն՝ սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»,- ասաց նա։

Վերջինս ընդգծեց՝ առաջիկա տարիներին սելեկտիվ աբորտների հետևանքով աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիրը նեգատիվ լուրջ ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է վերարտադրողական պոտենցիալի վրա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան էլ հավելեց. «Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»:

Leave A Reply

Your email address will not be published.