Արգենտինայում հյուրանոցից ընկնելու հետևանքով մահացել է One Direction խմբի նախկին երգիչ Լիամ Փեյնը
Արգենտինայում հյուրանոցից ընկնելու հետևանքով մահացել է One Direction խմբի նախկին երգիչ Լիամ Փեյնը։
Ոստիկանությունը արձագանքել է Բուենոս Այրեսի CasaSur Palermo հյուրանոցում շտապ ահազանգին «ագրեսիվ տղամարդու մասին, որը կարող էր թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ գտնվել», հաղորդում են BBC-ն և Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Նրանց ժամանելուց անմիջապես հետո 31-ամյա բրիտանացի երգին մահացած են գտել բակում։
Ինչպես հայտնում է ABC News-ը, նահանգային շտապ բժշկական համակարգի ղեկավար Ալբերտո Քրեսենտին տեղական արգենտինական լրատվամիջոցներին ասել է, որ Փեյնն ընկել է մոտ 12-15 մ բարձրությունից, նա վնասվածքներն անվանել է «շատ լուրջ» և «անհամատեղելի կյանքի հետ»։
Քրեսենտին AP-ին ասել է, որ իշխանությունները հետաքննում են նրա մահը և անցկացնում դիահերձում: Քրեսենտին հրաժարվել է պատասխանել միջադեպի վերաբերյալ հարցերին, այդ թվում՝ Փեյնն ընկե՞լ է, թե՞ ցաց նետվել:
2010 թվականին Փեյնը դարձել է բրիտանական The X Factor շոուի սուպերաստղ՝ որպես One Direction տղաների խմբի մաս։ Նրանց 2013 թվականի «Best Song Ever» հիթը Billboard-ի Hot 100-ում զբաղեցրել է 2-րդ տեղը: Այլ հայտնի հիթերից են «What Makes You Beautiful», «Story of My Life» և «Drag Me Down»: Նրանք թողարկել են հինգ ալբոմ։
One Direction-ի հաջողության գագաթնակետին Փեյնն ասել է, որ պայքարել է անհանգստության և ալկոհոլի չարաշահման դեմ: «Դժվար է, երբ դու ունես այնպիսի համբավ, ինչպիսին մենք ունենք խմբում», — ասել է նա Men’s Health Australia-ին:
2023 թվականի հուլիսին Փեյնը հայտնել է, որ վեց ամիս սթափ է եղել՝ 100 օր վերականգնողական կենտրոնում անցկացնելուց հետո։