Կիանու Ռիվզն ու Սանդրա Բուլոքը «Արագություն» կուլտային ֆիլմի 30-ամյակի կապակցությամբ վերամիավորվում են

0

Կիանու Ռիվզը և Սանդրա Բուլոքը վերամիավորվել են Յան դե Բոնտի «Արագություն» կուլտային բլոկբասթերի 30-ամյակի կապակցությամբ, որը ցուցադրվել է Beyond Fest-ում։ Դրանից հետո դերասաններն ու ռեժիսորը պատասխանել են հանդիսատեսի հարցերին։

Ավելի քան մեկ տասնամյակ է անցել այն օրվանից, ինչ Ռիվզն ու Բուլոքը վերջին անգամ միասին հայտնվել էին հանրության առաջ, թեև նրանք հաճախ են լավ բաներ խոսում միմյանց մասին թոք-շոուներում կամ հարցազրույցներում:

Ռիվզը նշել է, որ նկարահանումների ժամանակ օգտագործվել է 11 ավտոբուս և մոտ երկու տասնյակ տեսախցիկ։

«Առջևում 22 տեսախցիկ եմ հաշվել։ Սանդրան ղեկին էր։ Մեկ տեսախցիկ՝ Սանդրայի ձեռքերի համար, մեկ տեսախցիկ էլ՝ երբ շրջվում էի։ Վերևում և ներքևում էլ տեսախցիկներ կային»:

Պարզվել է, որ Բուլոքն իրականում վարորդական իրավունք է ստացել ֆիլմում ավտոբուս վարելու համար (չնայած նրան, որ նկարահանումների ժամանակ ավտոբուս չի վարել): «Ես ստացել եմ իմ ավտոբուսի վարորդական իրավունքը Սանտա Մոնիկա քաղաքում: Այո: Սա մանևրելու համար թեթև մեքենա չէ»։

Ծագումով հոլանցադի Յան դե Բոնտը նշել է, որ «Արագության» պես ֆիլմի հաջողությունն անսպասելի մարտահրավերներ է ստեղծում։ «Երբ հաջողված ֆիլմեր ես նկարահանում, նույն մակարդակով շարունակելն իսկապես դժվար է լինում։

Այս ֆիլմերի նկարահանումից առաջացած սթրեսը բավականին մեծ էր, քանի որ դրանք այնքան ինտենսիվ են, և շարունակ այնքան շատ գործողություն է տեղի ունենում, որ որպես ֆիլմի ռեժիսոր՝ ավարտից շատ ժամանակ անց լիովին ուժասպառ ես զգում քեզ: Իմ կյանքն իսկապես փոխվեց: Դու ավելի շատ նախագծեր ես ստանում, ինչն, անշուշտ, հրաշալի է:

Բայց միաժամանակ շատ դժվարությամբ եմ ինձ դուր եկող նոր գաղափարներ ստեղծում»։

Անդարդառնալով «Արագության» երրորդ ֆիլմի հեռանկարների թեմային՝ Բուլոքը նշել է, որ վստահ չէ. «արդյոք մենք դեռևս դա հանդուրժելու պատրաստ արդյունաբերության մեջ ենք, իսկ դա անելու համար պետք է բավական համարձակ լինել: Միգուցե ես սխալվում եմ: … Չգիտեմ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այն հանդիսատեսի սրտովը լինի»:

Leave A Reply

Your email address will not be published.