Արքայազն Հարին խոստովանել է, որ թագավորական ընտանիքը չէր կարծում, որ իր սիրավեպը Մեգան Մարքլի հետ «երկար կտեւի»

0

Արքայազն Հարին խոստովանել է, որ թագավորական ընտանիքը չէր կարծում, որ իր սիրավեպը Մեգան Մարքլի հետ «երկար կտեւի»։

Սասեքսի դուքսը բացատրել է, թե ինչու է կարծում, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ մտածում էին, որ իրենց հարաբերությունները հավերժ չեն լինելու՝ հայտնելով, որ մի բան «մթագնում էր նրանց այս դատողությունը»։ Զույգն այս հայտարարություններն արել է Netflix-ի սերիալում, որտեղ նրանք մի քանի հարձակումներ են կատարել թագավոր Չառլզի, արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հասցեին։

Երկրորդ դրվագում Սասեքսի դուքսն ու դքսուհին հիշել են, թե ինչպես են Մեգանին առաջին անգամ ներկայացրել Հարիի ընտանիքին։ Հարիի խոսքով՝ իր ընտանիքը «անհավանականորեն տպավորված էր» Մեգանի հետ հանդիպումից, եւ անգամ կատակել է, որ նրանք, հավանաբար, զարմացած էին, որ «շիկակարմիր մազերով արքայազնը կարողացել է նվաճել այդպիսի գեղեցիկ կնոջ»։

Սակայն նա ընտանիքին մեղադրել է այն բանում, որ նրանց դատողությունները մթագնել է ամերիկացի դերասանուհի Մեգանի կարգավիճակը իսկ Մեգանն ավելացրել է, որ իր մասնագիտությունն այն ժամանակ «ամենամեծ խնդիրն էր»։

«Օ, նա ամերիկացի դերասանուհի է, դա երկար չի տեւի»,-անդրադառնալով ընտանիքի դատողություններին՝ նշել է Հարին։

Leave A Reply

Your email address will not be published.