Օլիմպիադա․ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

0

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված 45-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երկու անհատական մեդալ։

Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և 4-րդ խաղատախտակին նվաճեց բրոնզե մեդալ:

Կանանց Հայաստանի հավաքականը բաժանել է 3-6-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ տեղը:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը բաժանել է 2-6-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ տեղը:

Տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և ԱՄՆ-ից հետո։

Leave A Reply

Your email address will not be published.