«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Գավիի հետ

0

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը 20-ամյա իսպանացի կիսապաշտպան Գավիի հետ, հաղորդում է AS-ը։ Բանակցությունները մոտենում են ավարտին։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2029 թվական։ 

Գավին «Բարսելոնայի» սան է։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Այս մրցաշրջանում Գավին դեռ խաղադաշտ դուրս չի եկել ծնկի վնասվածքի պատճառով։

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Գավիի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.