Վրեժ այլ աշխարհից. Շոն «Դիդի» Քոմբսի հանգուցյալ ընկերուհին՝ խելահեղ սեքսուալ օրգիաների, բռնության եւ «տղաների» հետ սեքսի մասին

0

Նոր գրքում Շոն «Դիդդի» Քոմբսը մեղադրվում է իր հանգուցյալ ընկերուհու վրա հարձակվելու, դեռահաս փոփ աստղի հետ սեքսով զբաղվելու և օսկարակիր դերասանի և վերջինի կնոջ հետ սեքս-երեկոներ կազմակերպելու մեջ։

«Քիմի կորցրած խոսքերը» 60 էջանոց գիրքը Քոմբսի մահացած ընկերուհու՝ Քիմ Փորթերի օրագրերի հավաքածուն է, որը հրապարակվել է նրա ընկերների կողմից:

Այն մանրամասնում է Քոմբսի անձնական կյանքը՝ 1990-ականներից մինչև Փորթերի կյանքի վերջին տարին (մահացել է 2018 թ-ին, թոքբորբից), ներառյալ ենթադրյալ կապերը առաջատար երաժիշտների և ռեփերների հետ՝ ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչների, և օրգիաները նրա տանը, որոնց մասնակցել է Փորթերը:

Գիրքը լույս է տեսել սեպտեմբերի 6-ին՝ ռեփերին և Bad Boy Records-ի հիմնադիրին ռեկետային և սեքսուալ թրաֆիքինգի մեղադրանք ներկայացնելուց մի քանի օր առաջ:

Կարճ հուշագրությունը մանրամասնում է, թե ինչպես է Դիդին հարվածել Փորթերին, երբ նա կորցրել է ինքնատիրապետումը և նույնիսկ սպառնացել սպանել նրան։

Գրքում Փորթերը, որը Դիդիի 3 երեխաների մայրն է, խոսում է այն մասին, թե ինչպես է հայտնաբերել եւ պատճենել տեսաձայնագրությունները, որտեղ  Դիդին սեքսով է զբաղվում «երիտասարդ տղաների» հետ, որոնց ղեկավարում էր:

Գրքի Լոս Անջելեսի հրատարակիչ, պրոդյուսեր Քրիս Թոդը պնդում է, որ Փորթերը իր գրառումները պարունակող ֆլեշ կրիչ է տվել մտերիմ ընկերներին, որոնք ինքը ստացել է և թեթևակի խմբագրել Ջամալ Թ. Միլվուդ կեղծանունով:

Գիրքը նկարագրում է օրգիաները, որոնց մասնակցում են հայտնի մարդիկ: «Նա խնջույքներ էր կազմակերպում, որոնք պարզապես օրգիաների շքեղ անվանում էին, և բոլորը ցանկանում էին միանալ դրան», — ասվում է Փորթերի հուշագրության մեջ: «Ոչ միայն եռյակ ունեինք, այլ նաև զուգընկերներ ենք փոխանակել: Մեր սեռական կյանքը խենթ էր, բայց ես կարող էի Շոնի հետ անել այնպիսի բաներ, որոնք երբեք չէի կարող անել հետերոսեքսուալ տղամարդու հետ»։

Փորթերի խոսքով, ինքը քնել է հայտնի ամուսնացած կնոջ հետ. «Ես արթնացա և դուրս եկա ննջարանից, իսկ Շոնը նոր էր դուրս գալիս ննջասենյակից», որտեղ գիշեր էր անցկացել այդ կնոջ ամուսնու հետ, որը չարթերում առաջատար դիրքեր զբաղեցնող ռեփեր էր:

Leave A Reply

Your email address will not be published.