Մահացել է ԱԱ-1990-ի լավագույն խաղացող եւ ռմբարկու Սալվատորե Սկիլաչին

0

59 տարեկանում մահացել է Իտալիայի հավաքականի նախկին խաղացող, 1990թ․ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու եւ լավագույն խաղացող Սալվատորե Սկիլաչին, որը մի քանի տարի բուժում էր ստանում հաստ աղիի քաղցկեղի դեմ։

Սալվատորե Սկիլաչին ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 1997-ին։ Նա հանդես է եկել իտալական «Մեսինայում», «Յուվենտուսում», «Ինտերում», ճապոնական «Ջուբիլո Իվատայում»։ 1990թ․ աշխարհի առաջնությունում Իտալիան նվաճել էր բրոնզե մեդալները։

Leave A Reply

Your email address will not be published.