Անչելոտին հորդորել է կրճատել հանդիպումների քանակը

0

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ֆուտբոլային ղեկավարությանը հորդորել է կրճատել հանդիպումների քանակը։

«Օրացույցը շատ հագեցած ու լարված է։ Մենք ունենք Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափ, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվի այս մրցաշրջանը։ Բայց ակնհայտ է, որ երկու հանդիպում ավելացել է։

Մենք մեծ խնդիրներ կունենանք, եթե ղեկավարները չմտածեն ֆուտբոլիստների մասին, որոնք բազմաթիվ վնասվածքներ են ստանում չափից շատ խաղալու պատճառով։

Ես խնրում եմ նրանց մտածել հանդիպումների քանակը կրճատելու մասին, որպեսզի մրցումներն ավելի գրավիչ լինեն»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ռեալը» Չեմպիոնների լիգայում կմեկնարկի սեպտեմբերի 17-ին գերմանական «Շտուտգարտի» դեմ մրցախաղով, որը Երեւանի ժամանակով 23:00-ին է։

Leave A Reply

Your email address will not be published.