Մեգան Մարքլը սարսափեցնում է իր աշխատակիցներին. «Բարձրակրունկներով բռնապետը», ով ստիպում է . «մեծահասակ տղամարդկանց լաց լինել»
Մեգան Մարքլը սարսափեցնում է իր աշխատակիցներին. Աղբյուրը նրան նկարագրում է որպես «բարձրակրունկներով բռնապետ», ով ստիպում է «մեծահասակ տղամարդկանց լաց լինել», գրում է The Hollywood Reporter-ը։
«Բոլորը սարսափում են Մեգանից», — պնդում է զույգին մոտ կանգնած աղբյուրը հոդվածում, որն ուսումնասիրում է Սասեքսի անձնակազմից մարդկանց արտահոսքի բարձր մակարդակը:
«Նա նվաստացնում է մարդկանց, խորհուրդներ չի ընդունում։ Նրանք երկուսն էլ վատ որոշումներ են կայացնում և հաճախ փոխում են իրենց կարծիքը: Հարրին շատ հմայիչ անձնավորություն է՝ առանց ամբարտավանության, բայց նա ուղղակի սարսափելի է»։
«Նա բացարձակապես անողոք է», — հրապարակմանն ասել է մեկ այլ ինսայդեր: «Նա քայլում է բարձրակրունկներով բռնապետի պես, որ չարությունից եռում է ու տալիս հրամաններ: Ես տեսել եմ, թե ինչպես է նա հասուն տղամարդկանց ստիպում լաց լինել»:
Մարքլն ու Հարրին այս տարիների ընթացքում ունեցել են անձնակազմից մեծ արտահոսք: Մարքլի գլխավոր օգնականը և անձնական քարտուղարը հրաժարական տվեցին 2021 թվականին, իսկ անցյալ ամիս զույգի աշխատակազմի ղեկավարը հրաժարական տվեց աշխատանքից ընդամենը երեք ամիս հետո: