Հիպերտոնիան խախտում է էստրոգեն ռեցեպտորների աշխատանքը. AJP

0

Հիպերտոնիան բարձրացնում է ոչ միայն զարկերակային ճնշումը, այլեւ խախտում է նրա բնական օրական տատանումները։ Այս մասին վկայում է American Journal of Physiology-Heart and Circulatory Physiology-ում (AJP) հրապարակված հետազոտությունը։

Զարկերակային ճնշումը գիշերը սովորաբար իջնում է 10-20 տոկոսով ցերեկվա մակարդակի համեմատ։ Եթե դա տեղի չի ունենում, զգալիորեն բարձրանում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ օրգանների ախտահարման վտանգը։

Պարզելու համար, թե ինչպես է առաջանում այդ վիճակը, գիտնականներն օգտագործել են հատուկ իմպլանտ որձ եւ էգ մկների ճնշման մոնիթորինգի համար։ Նրանք նաեւ հավաքել են կենդանիների արյունատար անոթների նմուշներ օրվա տարբեր ժամերին՝ գնահատելու համար նրանց գեների ակտիվությունը։

Պարզվել է, որ արյան բարձր ճնշումը խախտում է էստրոգենի ռեցեպտորների օրական ռիթմերը, մոլեկուլներ, որոնց աշխատանքի վրա ազդում է էստրոգենի հետ կապվելը։ Գիտնականները նաեւ պարզել են, որ հիպերտոնիան փոխում է այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են էստրոգենային ռեցեպտորների օրական ցիկլերի համար։ Ստացված տվյալները նման են եղել էգերի եւ որձերի մոտ։

«Հասկանալով այս փոփոխությունները՝ մենք կարող ենք ստեղծել բուժման ավելի լավ մեթոդներ, որոնք կաշխատեն օրվա տարբեր ժամերին»,- նշել են գիտնականները։

Leave A Reply

Your email address will not be published.