Արեգակի վրա մեկ ամսվա ընթացքում ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել

0

Արեգակի վրա գրանցվել է ամենաբարձր՝ X դասի բռնկում, որը գրեթե մեկ ամսվա ընթացքում այս դասի առաջին բռնկումն է։

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Երկրի վրա ազդեցություն չի սպասվում, սակայն գեոմագնիսական դաշտը կխախտվի ավելի վաղ տեղի ունեցած պայթյուններից արձակված պլազմային ամպերի Երկիր հասնելու պատճառով:

«Արևի վրա գրանցվել է գրեթե մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր դասի բռնկումը: Բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 12։43-ին: Վերջին անգամ այս դասի բռնկումները տեղի են ունեցել օգոստոսի 18-ին։ Բռնկման նախնական բալը կազմել է X1.3»,- ասել է Բոգաչովը։

Նա նշել է, որ իրադարձությունը ռեկորդային չէ և մի քանի անգամ զիջում է ընթացիկ ցիկլի ամենամեծ բռնկումներին, սակայն տեղավորվում է արևային ակտիվության աճի ընդհանուր միտման տրամաբանության մեջ, որը դիտվում է վերջին օրերին։

Leave A Reply

Your email address will not be published.