Միկել Արտետան երկարաձգել է պայմանագիրն «Արսենալի» հետ
«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ մինչեւ 2027թ․ հունիս, հաղորդում է New York Times-ը։
42-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Միկել Արտետան 2019 թվականից է գլխավորում «Արսենալը»։ Դրանից առաջ նա եղել է Խոսեպ Գվարդիոլայի օգնականը «Մանչեսթեր Սիթիում»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 3 տուրից հետո «Արսենալը» 7 միավորով չորրորդ տեղում է։