Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

0

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Հյուսիսային Մակեդոնիայի եւ ռումինական «Կրայովայի» պաշտպան Ջոկո Զայկովը։

70-րդ րոպեին տուգանային հարվածը անթերի իրացրեց թուրքական «Տրաբզոնսպորի» կիսապաշտպան Էնիս Բարդին՝ գրավելով Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը։

79-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց կատալոնական «Ժիրոնայի» հարձակվող Բոյան Միովսկին։

C լիգայի չորրորդ խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Լատվիան 1:0 հաշվով հաղթել էր Ֆարերյան կղզիներին։

Հյուսիսային Մակեդոնիան 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 3 միավորով երկրորդ տեղում է։ Լատվիան նույնպես ունի 3 միավոր։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում 4:1 հաշվով հաղթել էր Լատվիայի թիմին, մակեդոնացիները 1:1 հաշվով ոչ ոքի էին խաղացել Ֆարերյան կղզիների թիմի հետ։

C լիգա, չորրորդ խումբ, երկրորդ տուր

Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան՝ 2։0 (տեսանյութ)

Էնիս Բարդի, 70, Բոյան Միովսկի, 79

Հեռացում՝ Ջոկո Զայկով (Հյուսիսային Մակեդոնիա), 45+4

Հայաստան

1. Օգնյեն Չանչարևիչ, 2. Անդրե Կալիսիր (14. Գոռ Մանվելյան, 86), 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 6. Ուգոչուկվու Իվու, 7. Էդգար Սևիկյան (23. Վահան Բիչախչյան, 66) 8. Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան (11. Հովհաննես Հարությունյան, 73), 13. Կամո Հովհաննիսյան, 17. Հրանտ-Լեոն Ռանոս (9. Արթուր Սերոբյան, 46), 21. Նաիր Թիկնիզյան (19. Էդգար Գրիգորյան, 66)։

Պահեստայիններ՝ 12. Արսեն Բեգլարյան, 16. Հենրի Ավագյան, 5. Էրիկ Սիմոնյան, 15. Դավիթ Դավիդյան, 18. Ժիրայր Շաղոյան, 20. Արամ Խամոյան, 22. Սերգեյ Մուրադյան։

Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով։

Leave A Reply

Your email address will not be published.