«Արի պարի քոչարի» ֆլեշմոբը կմիավորի աշխարհի հայերին

0

 Ռուսաստանի հայերի միությունը արձագանքել է ֆրանսիական համայնքի կոչին՝ մասնակցելու մայիսի 26-ին  «Արի պարի քոչարի»( Ari pari qochari) համահայկական ֆլեշմոբին:

Մայսիի 26-ին Ռուսաստանի հայերի միությունը «Հայկական մշակույթի օրեր» միջոցառման շրջանակներում Պիոներների պալատի մեծ համերգասրահում կանցկացնի «Արի պարի քոչարի»( Ari pari qochari) համահայկական ֆլեշմոբ:

 Մանկական և երիտասարդական խմբերի կողմից «Քոչարի» հավքական պարը կեզրափակի ««Հայկական մշակույթի օրեր» միջոցառումը, որն անցկացվում է    «Իմ տուն-Մոսկվա» մանկական փառատոնի շրջանակներում: Փառատոնն անցկացվում է Մոսկվայի  կառավարության կողմից ՝ ազգային հասարակական  միավորումների հետ համատեղ:

  Փառատոնի մեկնարկը՝ 16:00-ին:

Մայիսի 26-ին «Քոչարի»  հայկական ժողովրդական պարը պարելու կոչով ամբողջ աշխարհի հայերին դիմեց ֆրանսիական  Գրենոբոլ քաղաքի հայկական համայքը: Գաղափարին աջակցեց նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ֆլեշմոբը նվիրված է  Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Հիշեցնենք, որ «Քոչարին» հայկական այն հնագույն պարն է, որը 1945 թվականի մայիսին Ռայխստագի պատի  մոտ պարեցին 89-րդ դիվիզիայի զինվորները:

Համահայկական ֆլեշմոբի նպատակը՝ աշխարհի հայերի միավորումն է:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.