Քիմ Քարդաշյանն իր 8-ամյա որդուն ստիպել է «պայմանագիր» կնքել՝ նախքան նրան թույլ կտա YouTube-ի ալիք ստեղծել

0

Քիմ Քարդաշյանի որդին՝ Սեյնթը, դարձել է YouTuber:  Ռեալիթի շոուի աստղը ստիպել է իր 8-ամյա որդուն ստորագրել «ընդարձակ պայմանագիր» նախքան նրան թույլ կտար ստեղծել ալիքը, ըստ որի նա իրավունք կունանա ցանկացած պահի «այն դարձնել մասնավոր կամ ամբողջությամբ ջնջել»:

43-ամյա Քարդաշյանը Instagram-ի իր հետևորդներին ասել է, որ «վերջապես թույլ է տվել» Սեյնթին՝ հարթակում հաշիվ բացել:

Սեյնթը «համաձայնվել է հետեւել մոր կանոններին»:

«Ինձ թույլ չեն տալիս մեկնաբանել որևէ անձնական ընտանեկան տեղեկություն: Ինձ չի թույլատրվում հեռացնել որևէ անձնական տեղեկատվություն: Ինձ թույլ չեն տալիս նկարահանել, երբ [քույրս] Նորթը երաժշտություն է ձայնագրում»,- նշվում է փաստաթղթում։ Ընդ որում, տղան պետք է մորը ցույց տա բոլոր տեսանյութերը մինչ դրանք հրապարակելը։

Leave A Reply

Your email address will not be published.