Քլոե Քարդաշյանն իր Good American ապրանքանիշի գովազդային արշավում առաջին անգամ նկարահանել է սուպերմոդելի
Քլոե Քարդաշյանն իր ապրանքանիշի գովազդային արշավում առաջին անգամ նկարահանել է սուպերմոդելի:
Քարդաշյանների 40-ամյա աստղը Good American-ի նոր գովազդում նկարահանել է 58-ամյա սուպերմոդել Սինդի Քրոուֆորդին։ «Քլոեն միշտ եղել է Սինդիի մեծ երկրպագուն և կարծում է, որ նա աշխարհի լավագույն սուպերմոդելն է, ուստի դա բնական որոշում էր»,- DailyMail.com-ին ասել է աղբյուրը։ «Քլոեն երկար ժամանակ խնդրում էր Սինդիին միանալ GA-ին»:
Գովազդային լուսանկարներում Սինդին կրում է կապույտ ջինսե բաճկոն, մեծ չափսի ջինսեր և սպիտակ վերնաշապիկ, ինչպես նաև բեժ գլխարկ: