«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ (վիդեո)

0

Առաջին ալիքի եթերում «Лучше всех» տաղանդների հերթական շոուի ընթացքում Մաքսիմ Գալկինի հյուրն էր Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մցրույթի 9-ամյա դափնեկիր Գառնիկ Մսրյանը։ Երիտասարդ արտիստը միայնակ չէր եկել. ռուսերենի հետ կապված խնդիրների պատճառով Գառնիկը թարգմանչի՝ 8-ամյա Գոռ Սաղաթելյանի հետ էր եկել։

Իհարկե, ավելի ուշ պարզ դարձավ, որ դաշնակահարն անձամբ է սկսում պատասխան Մաքսիմ Գալիկինի առանց ռուսերենի հետ կապված խնդիրների, իսկ թարգմանչի առկայությունը բազմաթիվ զվարճալի իրավիճակներ ստեղծեց։

Գառնիկի տաղանդի մասին պատմել է երաժիշտի հայր։ Նրա խոսքով՝ տղայի սերը երաժշտութան հանդեպ նկատել են դեռ մանկապարտեզում, երբ նա ընդամենը երեք տարեկան է եղել։ «Նա Ձմեռ պապից ինչ-որ երաժշտական գործիք խնդրեց եւ սինթեզատոր ստացավ, որն ինքնուրույն յուրացրեց։ Ավելի ուշ մենք նրան պրոֆեսիոնալ պարապմունքների ուղարկեցինք։ Հիմա նա մշտապես երգում է, նվագում ու ուտում»,- կատակել է Գառնիկի հայրը։

Leave A Reply

Your email address will not be published.