WhatsApp-ի հիմնադիրը շքեղ երեկույթ է կազմակերպել Խորվաթիայի Լոպուդ կղզում

0

WhatsApp-ի հիմնադիր՝ միլիարդատեր Յան Կումը (Jan Koum) շքեղ երեկույթ է կազմակերպել Խորվաթիայի Լոպուդ կղզում, նորոգված վանքում։

Կումի շքեղ նավատորմն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Դուբրովնիկի շրջանում, այստեղ է նաեւ գեղեցիկ Nebula զբոսանավը, որը կառուցվել է իսպանական նավաշինարանում եւ արժե 40 մլն դոլար։

Կումի բազմաթիվ հյուրեր թիկնապահների ուղեկցությամբ ափ են իջել Էլաֆիթյան կղզիներում, որպեսզի մասնակցեն բացառիկ միջոցառմանը։ Երեկոյի գլխավոր աստղը «Գրեմիի» բազմակի մրցանակակիր Սեմ Սմիթն է։ Բրիտանացի երգչին միացել է գերմանացի դիջեյ եւ պրոդյուսեր Շտեֆեն Լինկը, որը երաժշտական աշխարհում ավելի հայտնի է որպես Monolink։

Կումի հյուրերի ցուցակում են միլիարդատերեր, հանրահայտ եւ VIP-անձինք, որոնք կեսօրին մոտ եկել են գեղատեսիլ կղզի։

Տեխնոլոգիական մագնատը թիկնապահների թիմին տեղավորել է կառանատեղիի կողքին, որպեսզի ապահովեն աղմկալի իրադարձության գաղտնիությունը։

Կումը, որի կարողությունն այժմ կազմում է 16,2 մլրդ դոլար, մոր հետ 16 տարեկանում Ուկրաինայից ներգաղթել է Կալիֆոռնիա՝ իր ուղին սկսելով հատակ լվանալուց, ծայրը ծայրին հասցնելու համար գոյությունը պահպանել է պարենային կտրոններով։

Հայտնի է, որ նա նա նաեւ 100 Porsche մեքենաների տպավորիչ հավաքածու ունի։

Leave A Reply

Your email address will not be published.