Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը գինու եւ շամպայնի ամենաթանկ բրենդներից չորսի սեփականատերն է

0

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվում է  մոտ 194 մլրդ դոլար, գինու եւ շամպայնի ամենաթանկ բրենդներից չորսի սեփականատերն է։ Այս մասին բացահայտվել է բրենդների գնահատման Brand Finance քոնսալթինգային ընկերության նոր հաշվետվությունում։

Moët & Chandon-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ գինու բրենդը, արժեքը կազմում է 1,4 մլրդ դոլար։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Chandon-ը, որի արժեքը 1 մլրդ դոլար է, երրորդ տեղը բաժին է ընկել Veuve Clicquot-ին, արժեքը՝ 960 մլն դոլար, իսկ չորրորդ տեղում Dom Pérignon-ն է՝ 800 մլն դոլար արժեքով։

Այս բրենդները, որոնք պատկանում են LVMH-ին, չինական Changyu գինու բրենդը 2023թ. երկրորդ տեղից այս տարի իջեցրել են հինգերորդ տեղ։ Brand Finance-ի տնօրեն Հենրի Ֆարը LVMH կայսրության գնային կայուն ռազմավարությունն ու վաճառքի բարձր ծավալները նշել է որպես այդ վիթխարի հաջողության հիմնական պատճառներ։ «Փրփրուն գինիների արդյունաբերության աճը համավարակից հետո ամրապնդել է LVMH-ի շամպայնի բրենդների դիրքերը՝ բարձր ֆինանսական արդյունքներ ապահովելով»։

Առնոն, որն աշխարհի երրորդ հարուստ մարդն է, ունի 75 բրենդներ, ներառյալ Louis Vuitton-ը, Sephora-ն եւ Tiffany & Co-ն։

Ներդրողը եւ արվեստի գործերի հավաքորդն ապրում է Բորդոյում, Սենթ Էմիլյոնի հյուսիսարեւմտյան կողմում գտնվող ամրոցում եւ 150 մլն դոլար արժողությամբ տպավորիչ զբոսանավ ունի՝ Feadship սուպերզբոսանավը։

Leave A Reply

Your email address will not be published.