Bacon-ը սահմանեց նոր ռեկորդ՝ ներկայացնելով Հայաստանում ամենաերկար՝ 15 մետրանոց հոթ-դոգը

0

Bacon-ը սահմանեց նոր ռեկորդ՝ ներկայացնելով Հայաստանում ամենաերկար՝ 15 մետրանոց հոթ-դոգը

«Փառատոնի կազմակերպիչների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք սահմանել այսպիսի ռեկորդ: Սա հայեցակարգ է՝ հոթ-դոգ և գարեջուր։ Մենք փորձում ենք յուրաքանչյուր միջոցառմանը ներկայանալ նորովի՝ հյուրերին զարմացնելով մեր նոր արտադրանքով և պահելով մեր դիրքերը շուկայում։ Նման միջոցառումները թույլ են տալիս ավելի մոտ լինել սպառողներին, ծանոթացնել նրան մեր արտադրանքին և պահպանել շփումը նրանց հետ»,- նշում է Bacon-ի մարքեթինգի թիմի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը։

Bacon-ի տաղավարում ուտեստների բազմազանություն էր. դրանք հրաշալիորեն համադրվում էին գարեջրի հետ: Նոր ջերկիներն իրենց հագեցած համերով եւ ունիկալ բաղադրությամբ հատուկ հետաքրքրության էին արժանանում: Հոթ-դոգերի ու սնեքերի լայն ընտրության մեջ յուրաքանչյուրը գտավ գարեջրի համար իրեն համապատասխան խորտիկը. տեսականին այնքան բազմազան էր, որ երբեմն, նույնիսկ, դժվարացնում էր այդ ընտրությունը, բայց այն, որ Bacon-ի հետ գարեջուրն ավելի համեղ է, փաստում էին փառատոնի հյուրերի արձագանքն ու տաղավարի շուրջ  մարդկանց կուտակումները:

«Մեր ջերկիները նորույթ են հայաստանյան շուկայում, որոնք առանձնանում են ինչպես իրենց կտրվածքով, այնպես էլ համային առանձնահատկություններով: Դրանք նոր շունչ են գարեջրի սնեքերի շուկայում։ Հնդկացիները առաջինն են միսը չորացրել ու պատրաստել այն, ինչ այսօր կոչում ենք ջերկի, և մենք ցանկանում էինք այս ավանդույթը կապել մեր արտադրանքի հետ»,- հավելեց Անահիտ Բաղդասարյանը։

Եվ այսպես, ժամը 19:00-ին, հանդիսավոր երթի ու կենդանի երաժշտության ուղեկցությամբ, բեմ բարձրացվեց հսկայական հոթ-դոգը։ Այդ պահը դարձավ երեկոյի իրական զարդը՝ հավաքելով հետաքրքրասեր հանդիսատեսի մեծ բազմություն։ Սա առաջին անգամը չէ, որ Bacon-ը զարմացնում է հանրությանը իր ռեկորդներով, սակայն այս տարի այն գերազանցեց ինքն իրեն՝ հոթ-դոգի երկարությունը հասցնելով 15 մետրի։ 

Առաջին կտորը բաժին հասավ փոքրիկ Նառային՝ բեմի դիմաց կանգնած ճարպիկ աղջնակին, որն ուրախությունից փայլելով ստացավ ռեկորդակիր ուտեստի իր կտորը։ 15 մետրանոց հոթ-դոգը, որը անմիջապես հայտնվեց ուշադրության կենտրոնում, հյուրերը կերան 15 րոպեից էլ քիչ ժամանակում։

Leave A Reply

Your email address will not be published.