Microsoft-ը սահմանափակումներ կմտցնի ռուսական ընկերությունների համար
Microsoft կորպորացիան ծանուցել է Ռուսաստանում իր գործընկերներին 2024 թվականի սեպտեմբերի 2-ից սկսած որոշակի ամպային բաժանորդների հասանելիության առաջիկա սահմանափակման մասին։
Դրա մասին, ըստ Газета.ру-ի՝ հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Microsoft-ի արտադրանքի պաշտոնական դիստրիբյուտոր «Софтлайн» ընկերության թեժ գիծը։
Ամերիկյան կորպորացիայի նոր որոշումը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց, բացառությամբ բազմազգ ընկերությունների (MNC), որոնք պատկանում են կամ վերահսկում են Ռուսաստանի Դաշնությունից դուրս իրավաբանական անձինք: Սահմանափակումները կանդրադառնան արտոնագրման բոլոր ալիքներին, ներառյալ Enterprise-ին և CSP-ին:
Microsoft-ը չի նշել նոր սահմանափակման մանրամասները։ Սակայն Ռուսաստանի Դաշնությունում կորպորացիայի գործընկերները իրավիճակի պարզաբանման համար արդեն դիմել են Microsoft-ին:
Մասնավորապես, ամերիկյան ՏՏ հսկային խնդրել են սահմանափակումների ենթակա ապրանքների և փաթեթների ճշգրիտ ցանկ տրամադրել, նշել ամպում պահվող տվյալների հասանելիության ժամկետները և թվարկել փաստաթղթերն ու հաղորդակցման ուղիները, որոնց միջոցով ընկերությունները կարող հաստատել դրանց պատկանելիությունը MNC-ին:
Ներկայում «Софтлайн»-ը Microsoft-ի ռուսաստանյան հաճախորդներին խորհուրդ է տալիս պահպանել ամպային տվյալները: