Խնդիրները Բեն Աֆլեքի եւ Ջենիֆեր Լոպեսի հարաբերություններում սկսվել են նրանց մեղրամսի ժամանակ

0

Խնդիրները Բեն Աֆլեքի եւ Ջենիֆեր Լոպեսի հարաբերություններում սկսվել են նրանց մեղրամսի ժամանակ՝  Իտալիայի Կոմո լճում, տեղեկացրել է Page Six-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Զույգի մեղրամիսը խիստ հրապարակային էր, նրանց ամենուրեք ուղեկցում էին տեսախցիկները։ «Բենին դուր չէր գալիս, որ նրանց հետեւում էին պապարացիները։ Ջենիֆերը միջազգային գերաստղ է, իսկ նա իրեն այնպես էր պահում, ասես դա նրա համար անակնկալ էր»,- ասել է աղբյուրը։

Երբ նրանք խցիկների առջեւ չէին, «գրեթե չէին խոսում իրար հետ այն ժամանակ, որը պետք է լիներ ամենաերջանիկն իրենց կյանքում»։ «Բենը համոզել էր Ջենիֆերին, որ ինքը փոխվել է, եւ դա կտեւի շատ երկար»,- հայտնել է աղբյուրը։

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Աֆլեքը «ուշքի է եկել», հենց որ հարմարվել է սթափ կյանքին։

Անցյալում Աֆլեքը բացահայտ խոսել է ալկոհոլի հետ ունեցած խնդիրների մասին։ Հայտնի է, որ վերջին անգամ նա վերականգնողական կենտրոն է վերադարձեկ 2018 թ-ին։

Բուռն սիրավեպը շուտով մարել է, հենց որ Աֆլեքը հարմարվել է իր սթափ կյանքին։ Ինսայդերի խոսքով՝ նա սկսել է ավելի շատ միայնություն տենչալ, եւ այլեւս չէր կարող հանդուրժել Լոպեսի հանրահայտության մակարդակը։

Հիշեցնենք, որ Ջեյ Լոն այս շաբաթ պաշտոնապես դիմել է ապահարզանի համար։

Leave A Reply

Your email address will not be published.