Բեյոնսեն հրաժարվել է «վեսթերնից»՝ նախապատվությունը տալով ռետրո ոճին
Բրուքլինում զբոսնելու ժամանակ Բեյոնսեն «վեսթերնը» փոխարինել է ռետրո ոճով՝ նախընտրելով Pucci-ի հագուստը։
Նրա հանդերձանքը կազմված էր նախշերից՝ լայմի կանաչ, սեւ, շագանակագույն եւ սպիտակ գույներով, փսիխոդելիկ պրինտով, որով պատված էին նրա գլխաշորն ու լայն տաբատը: Նա տեսքը լրացրել է սեւ շեշտադրումներով, ներառյալ ցածր կտրվածքով բլուզը, ազատ բլեյզերը եւ փայլուն կոշիկները:
Հոլիվուդյան հին տեսք ստանալու համար Բեյոնսեն կրել է 440 դոլար արժողությամբ Cigni մետաքսե շարֆ (նույն նախշով): Որպես ավարտուն շոշափում, երգչուհին իր հանդերձանքը համալրել է սեւ արեւային ակնոցով, ոսկե վզնոցով եւ ձեռքի պայուսակով: