Մահացել է 1960-ականների հայտնի մոդել Փեգի Մոֆիտը
Մահացել է դերասանուհի եւ մոդել Փեգի Մոֆիտը, ով 1960-ականներին
նորաձեւության խորհրդանիշ էր դարձել՝ կրելով դիզայներ Ռուդի Գերնրայխի «թոփլես» հայտնի լողազգեստները եւ փորձարկելով դարաշրջանի այլ համարձակ կերպարներ։ Նա 86 տարեկան էր։
Մոդելի որդին՝ Քրիստոֆեր Քլաքսթոնը, New York Times-ին ասել է, որ նա մահացել է դեմենցիայի բարդացումներից։
Մոֆիտի ամուսինը՝ հայտնի լուսանկարիչ Ուիլյամ Քլաքսթոնն էր հեղինակն այն լուսանկարի, որը սենսացիա էր դարձել լողազգեստի համարձակ դիզայնի պատճառով։ 1964 թվականին արված լուսանկարը, որը սկզբում հրապարակվել էր Look-ում, այնուհետեւ ավելի բաց տարբերակով Women’s Wear Daily-ում, արգելվել էր որոշ երկրներում, թեեւ մոդելի ձեռքերը ծածկում էին նրա կուրծքը, գրում է Variety-ն:
Փեգին աշխատում էր Բեւերլի Հիլզի նորաձեւության բուտիկում, երբ Գերնրայխը խնդրեց նրան լուսանկարվել, թեեւ նա ասաց, որ երբեք չի հագնի այդ լողազգեստը հանրության առաջ: Մի դարաշրջանում, երբ բիկինիները նոր էին դառնում ընդունելի, այս «լուքը» համարվում էր բավականին սկանդալային, թեեւ նա հետագայում ասել է. «Դա քաղաքական հայտարարություն էր: Այն չպետք է ցուցադրվեր հասարակության մեջ»:
Նրա առաջին էկրանային դերը «Դու երբեք շատ երիտասարդ չես» ֆիլմում էր: Paramount Pictures-ը նրա հետ պայմանագիր կնքեց եւ նա նկարահանվեց «The Prom» եւ «Town of Girls» ֆիլմերում։
Թեեւ Մոֆիտը նման չէր բարձր նորաձեւությանը բնորոշ մոդելներին, նրա համարձակ մազերը եւ դիմահարդարումը հիանալի կերպով լրացնում էին դարաշրջանի վառ մոդեռնիստական տեսքը:
1959 թվականին Մոֆիտն ամուսնացավ Ուիլյամ Քլաքսթոնի հետ, որը հայտնի էր ջազ երաժիշտների իր լուսանկարներով. վերջինը մահացել է 2008 թ-ին: