Մել Գիբսոնը ընթրիքը վայելել է երիտասարդ սիրեցյալի հետ Մալիբուում
Մել Գիբսոնը ընթրիքը վայելել է ընտանիքի հետ Մալիբուում Nobu հանրահայտ սուշի-ռեստորանում։ 68-ամյա դերասանին ուղեկցում է նրա սիրեցյալը՝ 34-ամյա Ռոզալինդ Ռոսը։
Զույգը հանդիպում է 2014 թվականից, երբ Ռոզալինդը ընդամենը 23 տարեկան էր, իսկ Գիբսոնը՝ 58։ Նրանք ընդհանուր որդի ունեն՝ Լարսը։ Գիբսոնը նախկին ընկերուհուց՝ Օքսանա Գրիգորեւայից նաեւ դուստր ունի՝ Լյուսիան, որը 14 տարեկան է։ Ունի նաեւ վեց երեխա նախկին կնոջից՝ Ռոբին Մուրից։
Զույգի տարիքային տարբերությունը 34 տարի է, Ռոզալինդը անգամ ավելի երիտասարդ է Գիբսոնի ինը երեխաներից վեցից։
Տեղեկացվել է, որ սիրահարները ծանոթացել են, երբ Ռոզալինդը սցենար էր գրում Գիբսոնի պրոդյուսերական ընկերության համար։