Երկրին մագնիսական փոթորիկ է հարվածել

0

Օգոստոսի 11-ին Երկրի վրա  G1 դասի (թույլ) մագնիսական փոթորիկ է սկսվել, այս մասին Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է ռուսական «Ֆոբոս» կենտրոնի օդերևութաբան, առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։

Մագնիսական փոթորիկը, որը, ըստ կանխատեսումների, կտևի երեք օր, սկսվել է Երևանի ժամանակով 18։09։ Լեուսը հավելել է, որ կիրակի առավոտյան գեոմագնիսական դաշտում գրանցված խանգարումներն արդեն մոտենում էին գեոմագնիսական ակտիվությունը բնութագրող K ինդեքսի հինգ միավորի նշագծին, որը համապատասխանում է թույլ մագնիսական փոթորկին, սակայն դա տեղի է ունեցել կեսօրից հետո։

Լեուսը նաև նշել է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կթուլանա, կսրվի կամ կավարտվի մագնիսական փոթորիկը։

Ավելի վաղ հաղորդվալ էր, որ օգոստոսի 5-ին Արեգակի վրա բարձր՝ X դասի բռնկում է գրանցվել։ Արձանագրվել էին նաև M1.0, M1.2/SF, M6.1/1N, M1.7 բռնկումներ։ Արեգակի վրա բռնկումները հաճախ ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնք հասնելով Երկիր կարող են հրահրել մագնիսական փոթորիկներ և ռադիոհաղորդակցությունների խափանումներ։ Դրանք կարող են նաև առաջացնել գեղեցիկ բևեռափայլեր։

Leave A Reply

Your email address will not be published.