Հոլի Բերին հրաժարվել է նկարահանվել Քիմ Քարդաշյանի սերիալում
Հոլի Բերին հրաժարվել է նկարահանվել Hulu-ի համար Քիմ Քարդաշյանի «All’s Fair» սերիալում։ Անցած շաբաթ հայտարարվել էր, որ 57-ամյա Բերին եւ 77-ամյա Գլեն Քլոուզը կմիանան 43-ամյա Քարդաշյանին։ Սակայն Variety-ն տեղեկացրել է, որ Բերին դուրս է գալիս նախագծից ժամանակացույցի հետ կապված վեճի պատճառով։
Դա կլիներ հազվադեպ գլխավոր հեռուստատեսային դերերից մեկը նրա փայլուն կարիերայում CBS-ի «Գոյություն ունեցողները» գիտաֆանտաստիկ սերիալից հետո, որը տեւել է երկու եթերաշրջան՝ 2014-2015թթ.։ Ներկա պահին հայտնի չէ, թե ով է փոխարինելու Բերիին սերիալում, եւ հայտնի չէ, թե որ կերպարին նա պիտի մարմնավորեր։
Սերիալում Քիմը կկատարի լոսանջելեսցի ազդեցիկ փաստաբանի դերը, որը մասնագիտացած է ամուսնալուծությունների գործում, եւ ղեկավարում է հաջող իրավաբանական ընկերությունը՝ կազմված բացառապես կանանցից։
Շոուն ոգեշնչված է Քարդաշյանի փաստաբանից՝ Լորա Վասերից, որը նրա շահերն էր ներկայացնում Քանյե Ուեսթի եւ Քրիս Համֆրիսի հետ ապահարզանների գործընթացում։