Նոր գործիքը թույլ կտա լուսանկարներն ու տեսանյութերը Google Photos-ից փոխանցել անմիջապես iCloud Photos

0

Թվային փոխակերպման նախաձեռնության շրջանակում (Digital Transformation Initiative) Google-ն ստեղծել է նոր գործիք, որի շնորհիվ Google Photos-ի օգտատերերը կկարողանան լուսանկարներն ու տեսանյութերը փոխանցել անմիջապես Apple iCloud Photos և հակառակ ուղղությամբ։

Ծառայություններն աջակցում են լուսանկարների հետևյալ ձևաչափերի փոխանցումը՝ .jpg, .png, .gif, .webp, .avif և RAW ֆայլերի մեծ մասը: Փոխանցման գործառույթն աջակցում է հետևյալ վիդեո ձևաչափերի փոխանցումը՝ .mp4, .mov, .m4v, .mpg, mkv, .mod, .mmv, avi, .divx, .tod, .wmv, .asf, .3gp, .3g2, .m2t, .m2ts և .mts.

Փոխանցման տարբերակն աջակցում է միայն անձնական Google օգտահաշիվներին: Ֆայլեր փոխանցելու համար հնարավոր չի լինի օգտագործել դպրոցների և կազմակերպությունների օգտահաշիվները կամ այն օգտահաշիվները, որոնց վրա միացված է ընդլայնված պաշտպանություն։ Բացի դրանից, այս հնարավորությունից չեն կարող օգտվել նրանք, ովքեր իրենց երկրում չեն հասել համապատասխան տարիքի:

iCloud Photos-ին փոխանցվելուց հետո ֆայլերը չեն ջնջվի Google Photos-ից: Փոխանցման ամբողջ գործընթացը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր՝ կախված փոխանցվող տվյալների ծավալից:

Ֆայլերը փոխանցելու համար պետք է մուտք գործել Google արխիվ և հետևել հրահանգներին՝ սկսելու համար փոխանցումը Google Photos-ից: Այնուհետև պետք է ընտրել Apple –> iCloud Photos և մուտք գործել ձեր Apple ID-ի միջոցով: Դրանից հետո պետք է թույլատրել փոխանցումը:

DTI-ի գործադիր տնօրեն Քրիս Ռայլին գրել է, որ նոր գործիքը սնուցվում է DTI-ի բաց կոդով աշխատող տեխնոլոգիական փաթեթով, որը լրացնում է ֆայլերի ուղղակիորեն փոխանցելու գոյություն ունեցող լուծումները:

Leave A Reply

Your email address will not be published.