Ինդոնեզիայում պիթոնը մի կնոջ ամբողջությամբ կուլ է տվել

0

Անցյալ շաբաթ Կենտրոնական Ինդոնեզիայում պիթոնի որովայնում հայտնաբերվել է կնոջ մարմին, որին օձն ամբողջությամբ կուլ է տվել, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Նշվում է, որ սա մեկ ամսվա ընթացքում նահանգում պիթոնի երկրորդ սպանությունն է։

36-ամյա Սիրիաթին երեքշաբթի առավոտյան դուրս է եկել տնից՝ հիվանդ երեխայի համար դեղ գնելու համար, բայց այդպես էլ չի վերադարձել, ինչը  հարազատներին  ստիպել է սկսել նրա  որոնումները:

Նրա 30-ամյա ամուսինը՝ Ադիանսան, կնոջ հողաթափերն ու տաբատը գտել է գետնին ընկած իրենց տնից մոտ 500 մետր հեռավորության վրա՝ Հարավային Սուլավեսի նահանգի Սիտեբա գյուղում։

«Քիչ անց նա արահետից մոտ 10 մետր հեռավորության վրա օձ է նկատել։ Օձը դեռ ողջ էր»,- Ֆրանսպրեսին հայտնել է տեղի ոստիկանապետ Իդուլը:

Գյուղի  վարչական ղեկավարությունը Ֆրանսպրեսին հայտնել են, որ Ադիանսայի մեջ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ աչքով է ընկել պիթոնի չափազանց ուռած որովայնը:

Նա կանչել է գյուղացիներին՝ օգնելու իրեն բացել պիթոնի ստամոքսը, որտեղ հայտնաբերել են կնոջ մարմինը։

Մահացու հարձակումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս այն բանից հետո, երբ Հարավային Սուլավեսիի մեկ այլ շրջանում մի կնոջ ցանցավոր պիթոնի որովայնում մահացած են գտել:

Նման դեպքերը համարվում են չափազանց հազվադեպ, սակայն վերջին տարիներին պիթոնները մի քանի մարդ են կուլ տվել։ Անցյալ տարի ծայրագավառի բնակիչները սպանել են ութ մետրանոց պիթոնին, որը գյուղերից մեկում խեղդամահ է արել և կուլ տվել ագարակատերերից մեկին: 2022 թվականին Ինդոնեզիայի Ջամբի նահանգում էլ պիթոնը սպանել և ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ։ 2018 թվականին հարավարևելյան Սուլավեսիի Մունա քաղաքում յոթ մետրանոց պիթոնի մեջ 54-ամյա մի կնոջ են մահացած գտել։

Leave A Reply

Your email address will not be published.