Մադոննայի դստեր՝ Լուրդես Լեոնի «պատռված» զգեստը քիչ բան էր թողնում երեւակայության համար

0

Մադոննայի աղջիկը՝ Լուրդես Լեոնը, հայտնի է իր համարձակ հագուկապով։ Նյու Յորքի Marc Jacobs Fall 2024 ցուցադրությունում Լուրդեսը ներկայացել էր «պատռված» սեւ, մարմինը գրկող զգեստով։

Իր «մերկ» կերպարը նա լրացրել էր արծաթավուն, կրունկներով բոկոտիկներով եւ համապատասխան պայուսակով։

Նշենք, որ Լեոնը վերջերս դարձել է լոնդոնցի դիզայներ Դեւիդ Քոմայի Resort 2025 հավաքածուի քամպեյնի մուսան։

Իսկ անցած տարի Լուրդեսը Նյու Յորքի Victoria’s Secret Նորաձեւության շաբաթին ներկայացել էր ցանցկեն զգեստով, ինչը քիչ բան էր թողնում երեւակայության համար։

Leave A Reply

Your email address will not be published.