«Փյունիկը» հաղթեց «Գագրային»

0

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Վրաստանում ուսումնամարզական հավաքականը եզրափակեց ստուգողական խաղով։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցեց վրացական «Գագրայի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

«Փյունիկից» գոլերով աչքի ընկան Միխայիլ Կովալենկոն և փորձաշրջանում գտնվող ֆուտբոլիստ:

Երեւանյան թիմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։ Մրցակիցը բելառուսական «Դինամո Մինսկն» է, որի հետ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին  հունգարական Մեզեկեվեշդ քաղաքում։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Բելառուսական թիմերը եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։

Պատասխան հանդիպումը Երևանում տեղի կունենա հուլիսի 16-ին եւ կմեկնարկի 20:00-ին: «Փյունիկը» «Դինամոյին» կընդունի Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Մինսկի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) — «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:

«Փյունիկը» պարտվելու դեպքում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.