Դե Բրույնե․ Ամեն ինչ կարգին է, մենք կարող ենք հաղթել Ֆրանսիային

0

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն ոգեւորել է թիմակիցներին՝ վստահություն հայտնելով, որ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում կարող են հաղթել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, հաղորդում է Goal.com-ը։

«Ամեն ինչ կարգին է։ Մենք կարող ենք հաղթել հաջորդ խաղում Ֆրանսիային։ Ամեն ինչ լավ է»,- ասել է Դե Բրունեն թիմակիցներին։

Խմբային փուլի երրորդ տուրում բելգիացիները չէին կարողացել հաղթել Ուկրաինային (0:0), որը դուրս չի եկել փլեյ-օֆֆ։

2018թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բելգիան Ֆրանսիային պարտվել էր 0:1 հաշվով, 2021թ․ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում՝ 2:3 հաշվով։

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Ֆրանսիա — Բելգիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Leave A Reply

Your email address will not be published.