Ռուսաստանի գլխավոր ամուրի Եգոր Կրիդի սիրտը ներկայումս ազատ է

0

30-ամյա ռուս երգիչ Էգոր Կրիդն (Եգոր Բուլատկին) այժմ միայնակ է։

VOICE-ի այն հարցին, թե արդյոք ռեփերը հարաբերությունների մեջ է, Կրիդը հակիրճ պատասխանել է. «Ես ամուրի եմ»: Նա նաև հավելել է, որ շատ շուտով հանդիսատեսին կներկայացնի իր նոր թրեքը։ «Թրեքը կապված է իմ վերջին հարաբերությունների հետ, ուստի այն ճակատագրական է իմ կյանքում»,- ասել է երաժիշտը։

Հայտնի է, որ երաժիշտը հարաբերությունների մեջ է եղել երգչուհի Նյուշայի, բլոգեր Վալյա Կարնավալի հետ, իսկ վերջերս լուրեր են պտտվել նրա սիրավեպի մասին համացանցի աստղ Ամինա Միրզոևայի հետ, որը լայն լսարանին հայտնի է որպես Tenderlybae: Աղբյուրների համաձայն՝ հենց նրան է Եգորը բերել հայրենի Պենզա՝ այս տարվա գարնանը ծնողների հետ ծանոթացնելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ զույգը հաճախ էր միասին ժամանակ անցկացնում, երկու աստղերի հարաբերություններն ավարտվեցին։

Մամուլի հետ զրույցում Եգորն անդրադարձավ նաև սիրելիներին նվերների թեմային։ Նա խոստովանեց, որ դեռ ոչ մեկին թանկարժեք ոչինչ չի նվիրել, ինչպես նաև հավելեց, որ իր կողմից գլխավոր նվերը կլինի երեխան։

«Ես դեռ [խոշոր նվերներ] չեմ տվել, բայց անպայման կանեմ: Դրանք երեխաներ են լինելու»,- նշել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.