Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի «Յուվենտուս»

0

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը անգլիական «Աստոն Վիլայից» կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։

Հունիսի 27-ին Դուգլաս Լուիսը ԱՄՆ-ում Ամերիկայի գավաթին մասնակցող Բրազիլիայի հավաքականում բուժզննում կանցնի «Յուվենտուսի» համար։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիս։

Տրանսֆերի համար «Աստոն Վիլան» կստանա 22 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 8 միլիոն եվրո հնարավոր բոնուս։

Leave A Reply

Your email address will not be published.