Էշլի Գրեմը Հունաստանում զբոսանավի վրա հանգստանալիս ավելի լավ տեսք ունի, քան երբեւէ
Էշլի Գրեմը ավելի լավ տեսք ունի, քան երբեւէ. նա Instagram-ում լուսանկարների նոր շարք է հրապարակել։
Vogue-ի մոդելը Հունաստանում է, Կորֆուում, զբոսանավի վրա, եւ ներկայացել է Hanne Bloch-ի սեւ-սպիտակ բիկինիով։
Նրա մուգ մազերն արձակված են թեթեւակի ալիքներով, դիմահարդարումը նվազագույն է։
Ավելի վաղ Time-ի «Բառեր, որոնք ես օգտագործում եմ, որպեսզի խրախուսեմ սերն իմ հանդեպ» հարցազրույցում Գրեմը, որը մոդելների եւ բոդիպոզիտիվի շարժման աշխարհում դարձել է նշանավոր դեմք, խոստովանել է, որ պատանի հասակում իրեն ծաղրել են հասակակիցները, եւ ինքը նեղսրտել է, որ նման չէ բարձրահասակ նիհար շիկահերներին։