Քայլի Ջենները ցնցող էր Schiaparelli-ի վարդագույն հագուստով
Քայլի Ջենները ցնցող տեսք ուներ Schiaparelli-ի վարդագույն հագուստով Փարիզի նորաձեւության տան հավաքածուի ցուցադրության ժամանակ։
Kylie Cosmetics-ի հիմնադիրը VIP-հյուրերի շարքում էր, որոնք եկել էին դիտելու նորաձեւության շքեղ տան կրեատիվ տնօրեն Դենիել Ռոուզբերիի վերջին ցուցադրությունը։ Քայլիի աութֆիտը՝ բաղկացած նուրբ վարդագույն տարրերից, նրան նմանեցրել էր շքեղ դափնեվարդի։
Կերպարի հիմքում կորսետի ոճով բոդին էր եւ մինչեւ ծնկները հասնող գուլպաները, որոնք երեւում էին կիսաթափանցիկ հագուստի տակից՝ զարդարված հազարավոր մանր փայլող քարերով։ Հագուստը սրտաձեւ բացվածք ուներ, իսկ կրծկալը գրկել էր Ջենների մարմինը՝ ասես փայլուն երկրորդ մաշկ։
Թեեւ հագուստը, անշուշտ, շքեղ տեսք ուներ, աքսեսուարները եւս յուրահատկություն էին հաղորդել կերպարին։ Մասնավորապես, ցանցկեն քողը, որը զարդարում էր Քայլիի գլուխը։ Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա նա ընտրել էր ատլասե վարդագույն կոշիկներ, որոնք ասես մասիկներ լինեին՝ հարմար քաղաքով գիշերային զբոսանքի համար։
Ջենները հագուստի վրայից հագել էր ճոխ վարդագույն ատլասե ժակետ, որը նրա ուրվագծերին օրգանական ձեւ էր հաղորդում։