Ալսուի ամուսնալուծության պատճառը Թիմատիի նախկին սիրեցյա՞լն է եղել

0

Ալսուի եւ Յան Աբրամովի ամուսնալուծության մասին լուրերից հետո համացանցում լուրեր են պտտվում, որ բաժանման մեղավորը Անաստասիա Ռեշետովան է։ Մոդելն ինքը այդ ենթադրությունները հերքում է, գրել է «ՍթարՀիթը»։

Թիմատիի նախկին սիրեցյալը հասարակությանը հավաստիացրել է, որ երբեք չէր հանդիպի ամուսնացած տղամարդու հետ։ Ալսուն արձագանքել է Անաստասիայի այս հայտարարություններին՝ մեկնաբանություններ թողնելով «Բլոկնոտ» պարբերականի հրապարակման տակ Instagram-ում։ «Ստում է»,- գրել է Ալսուն՝ մեկնաբանություններին կցելով աչքով անող սմայլիկ։ Երգչուհու երկրպագուները ակնթարթորեն եզրակացրել են, որ աստղի ամուսինը, այնուամենայնիվ, դավաճանել է նրան մոդելի հետ։

Նշենք, որ առաջին անգամ կռահումներն այն մասին, որ Յան Աբրամովը սիրուհի ունի հանձին Անաստասիա Ռեշետովայի, հայտնվել էին անցած տարվա ամռանը։ Այդ ժամանակ էլ ինտերնետ-օգտատերերը նկատել են մոդելի եւ երգչուհու արտաքին մեծ նմանությունը։

Այդ համեմատությունները Ալսուի սրտով չէին։ «Երբ ինձ համեմատում եք ինչ-որ մեկի հետ, հիշեք, որ բնօրինակը ես եմ։ Ուրիշներին ընդօրինակելով մենք մեզ դատապարտում ենք երկրորդական դերի։ Համաձա՞յն եք»,- գրել է նա անձնական բլոգում։

Leave A Reply

Your email address will not be published.