Քեթի Փերին «էլեկտրահարել» է Փարիզի Վանդոմի հրապարակը Vogue World-ի շոուի ժամանակ
Քեթի Փերին «էլեկտրահարել» է Փարիզի Վանդոմի հրապարակը Vogue World-ի շոուի ժամանակ՝ նվիրված 1980-ականների դիզայնին եւ ուրվագծերին։
Նրա անսպասելի հայտնությունը Noir Kei Ninomiya-ի ցնցող հագուստով չէր կարող ուշադրություն չգրավել։ Փերիի աութֆիտը՝ երկրաչափական կտրվածքով, զարդարված դեղձի երանգի բազմաթիվ ծաղկանախշերով, գրգռում էր երեւակայությունը։
39-ամյա երգչուհին քայլում էր անթերի վստահությամբ, իսկ նրան հետեւում էին Nika Taiko-ի մասնակիցները՝ ճապոնական թմբկահարների խումբ, որոնք մասնակցում էին աստղային շոուին։