Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ հանրությանը ներկայացել է ընկերուհու՝ Հիզեր Միլիգանի հետ
Առնոլդ Շվարցենեգերը առաջին անգամ հանրությանը ներկայացել է ընկերուհու՝ Հիզեր Միլիգանի հետ։ Զույգը մասնակցել է Ավստրիայի 8-րդ համաշխարհային գագաթաժողովի բացմանը՝ «Եղիր օգտակար. գործիքներ առողջ մոլորակի համար» թեմայով։
Ամենամյա կլիմայական համաժողովը Շվարցենեգերի Կլիմայական նախաձեռնության կենտրոնական տարրն է։
76-ամյա Առնին եւ 49-ամյա Հիզերը հանդիպում են արդեն 12 տարի։
Առնոլդն առաջին անգամ Հիզերին հանդիպել է 2012թ., երբ վերականգնվում էր ուսի վնասվածքից հետո։
«Մենք այնքան ընդհանուր բան ունենք»,- ասել է նա People ամսագրին 2023թ.։ «Ես նրա մասին շատ լավ եմ մտածում։ Ինձ դուր է գալիս, որ նա աշխատում է։ Նա անկախ է»։
Նրան առաջին անգամ ֆիզիոթերապեւտի հետ կապեցին, երբ նա 2011թ-ին բաժանվեց նախկին կնոջից՝ Մարիա Շրայվերից։