«Վիշապի տունը» սերիալի աստղը պատմել է «կենդանական» սեքսուալ տեսարանի մասին, որը հանվել է սերիալից
«Վիշապի տունը» սերիալի աստղ Օլիվիա Քուկը պատմել է «կենդանական» սեքսուալ տեսարանի մասին, որը հանվել է սերիալից։
Օլիվիան, որը սերիալում խաղում է Ալիսենտա Հայթաուերի դերը, պատմել է, որ մասնակցել է «կենդանական» եւ «զգայացունց» սեքսուալ տեսարանում, որը տեղ չի գտել վերջնական տարբերակում։ «Դա ահավոր կեղտոտ մի բան էր։ Դա գեղեցիկ չէր, բայց իսկապես զվարճալի էր»,- ասել է Քուկը Elle-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ շոուռաներ Ռայան Քոնդալը որոշել է, որ այդ տեսարանը չի օգնի կերպարների մասին ավելին իմանալուն, ինչին դերասանուհին այնքան էլ համաձայն չէ։
«Վիշապի տան» երկրորդ սեզոնի առաջին դրվագում Քուկը մասնակցում է սեքսուալ տեսարանում իր գործընկերոջ՝ Ֆաբիեն Ֆրանկելի հետ, որում Քրիստոն Քոուլի կերպարը բավականություն է պատճառում Ալիսենտային։ Դերասանուհու խոսքով՝ ինքը մտածել է, որ սերիալում ավելի շատ սեքսուալ տեսարաններ կունենա։