«Հյութեղ եւ հզոր» մեկնարկ․ Երեւանում բացվել է առաջին Black Star Burger ռեստորանը
Կարծես, թե երեւանյան ֆասթ-ֆուդն արժանի հակառակորդ ունի․ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում իր դռներն է բացել Հայաստանում առաջին Black Star Burgerռեստորանը։ Հյուսիսային պողոտան այսօր մարդաշատ է, բոլորը հերթում սպասում են փորձելու «ամենահյութեղ եւ հզոր» բուրգերները։
Բացումից երկու ժամ առաջ Երեւանի Blackstar Burger-ի 100 ընկերներ հասցրել են համտեսել հայտնի բուգերները։ Միջոցառման համար սահմանված էր դրես կոդ․ մայրաքաղաքի ամենաոճային եւ գլամուրային մարդկանց «տրամադրության» եւ հագուստի գույնը սեւ էր։
Մթնոլորտն ընկերական էր՝ առանց մեծամտությունների եւ հատուկ արարողության։ Եւ ընդհանրապես, այստեղ հարմարավետ է, տրամադրում է ոչ միայն ուտելուն, այլեւ՝ շփմանը։ Անձնակազմը պրոֆեսիոնալ է, անում է ամեն ինչ, որպեսզի հաճախորդը գոհ մնա, հաստատությունից ժպիտով դուրս գա։
Մենյուն բավականին բազմազան է․ կան դասական՝ հնդկահավի եւ տավարի մսից բուրգերներ, ինչպես նաեւ վեգետարիանական, հավայական եւ նույնիսկ VIP բուրգերներ՝ տրյուֆելի յուղով եւ հաղարջի ջեմով։ Պանրե գնդեր, կարտոֆիլ ֆրի եւ իհարկե, հայտնի պաղպաղակը։ Ամեն ինչ բավականին համեղ է եւ սննդարար։
Միջոցառման ամենաթեժ պահին հյուրերի համար կազմակերպվել է լուսային շոու, որը ոչ ոքի անտարբեր չի թողել։ Black Star Burger Armenia-ի PR մենեջեր Յուրի Մինասյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց, որ նախատեսում են ռեստորանի բացմանը նվիրված բազմաթիվ այլ միջոցառումներ։
«Black Star Burger-ի ընկերներին սպասվում են տարատեսակ անակնկալներ՝ ներառյալ, հատուկ շոու Թիմաթիի հետ, որը մայրաքաղաք կայցելի մոտավորապես մեկ ամսից», — նշել է Մինասյանը։