Կատյա Լելը վստահ է, որ առաջիկա յոթ տարիներին կանայք այլմոլորակայիններից «կատարյալ երեխաներ» կունենան
Ռուսաստանցի երգչուհի Կատյա Լելը վստահ է, որ առաջիկա յոթ տարիներին կանայք այլմոլորակայիններից «կատարյալ երեխաներ» կունենան։
«Мой мармеладный» հիթի կատարողը հինգ տարի առաջ առաջին անգամ պատմել է այն մասին, որ շփումներ է ունեցել այլմոլորակայինների հետ։ Իր հասցեին հնչող ծաղրանքի պատճառով երգչուհին սկզբում վիրավորվում էր, բայց հետո հասկացավ, որ չարժե ժամանակը ծախսել վիրավորվելու վրա։ Հիմա Կատյան բացահայտ խոսում է իր այլմոլորակային շփումների մասին եւ չի վախենում դառնալ հեյթի առարկա, տեղեկացրել է Voice-ը։
Լերա Կուդրյավցեւայի հետ զրույցում «Секрет на миллион» շոուում երգչուհին հայտնել է, որ «շատ շուտով, յոթ տարվա ընթացքում մենք այնպիսի անհավանական բան կտեսնենք»։ «Մենք կտեսնենք, թե ինչպես այլ քաղաքակրթությունների տղամարդիկ կշփվեն երկրային կանանց հետ, ինչպես եւ կանայք կշփվեն տղամարդկանց հետ։ Դա կլինի մեր իրականությունը յոթ տարի հետո»,- հավաստիացրել է Կատյան։
Նրա խոսքով՝ դրանից հետո ի հայտ կգա երեխաների նոր սերունդ։ «Որպեսզի մենք ավելի լավը դառնանք, ավելի կատարյալ, որպեսզի մեր մարմինը չծերանա, որպեսզի մենք չհիվանդանանք։ Մենք կլինենք նոր, վերաձեւափոխված։ Մենք չենք հիվանդանա, միշտ 35 տարեկանի տեսք կունենանք։ Այնտեղ բարձր հարաբերություններ կլինեն»,- բացատրել է աստղը։