Նաոմի Քեմփբելն առաջին անգամ խոսել է փոխնակ մոր ծառայությանը դիմելու մասին

0

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ խոսել է փոխնակ մոր ծառայությանը դիմելու մասին։

54-ամյա սուպերմոդելը հաստատել է, որ իր երկու երեխաներն էլ ծնվել են փոխնակ մոր օգնությամբ. «Դա ճիշտ է»,-The Times-ին տված հարցազրույցում ասել է նա։

Նաոմին, սակայն, երեխաների ծնվելուց ի վեր փորձել է չնշել նրանց անունները, չհրապարակել ծննդյան օրերը եւ լուսանկարները։

«Իմ երեխաներն ինձ համար ամեն ինչ են։ Դա ինձ ստիպում է վախենալ նրանց ապագայի համար»,-հավելել է Քեմփբելը,-«Ես հույս ունեմ, որ իմ երեխաների համար ավելի լավ աշխարհ կլինի: Նրանք 110 տոկոսով իմ առաջնահերթությունն են: Ես պետք է նրանց կողքին լինեմ իրենց առաջին դպրոցական օրը»։ Նա նաեւ նշել է, որ ուրախ է «միայնակ մայր» լինելու համար եւ որ իրեն հոգնեցրել են «երիտասարդ աղջիկները», որոնք ասում են, թե չեն ցանկանում երեխաներ ունենալ կամ դա «չափազանց թանկ է»: «Ես վստահեցնում եմ՝ դուք կփոխեք ձեր միտքը։ Դուք կցանկանաք մայր դառնալ: Ես հասկանում եմ, որ տնտեսական տեսանկյունից դժվար է, բայց մայրս ոչինչ չուներ, սակայն նա կարողացել է ինձ մեծացնել․ երեխան արժե ամեն ինչ»:

Leave A Reply

Your email address will not be published.