Դուբայը կառուցում է լողացող ոսկեգույն օպերային թատրոն
Դուբայի հարավը ուր որ է կդառնա Ազիզի Վենետիկյան օպերային թատրոնի վեհության վկան։ Այդ ոսկեգույն լողացող գլուխգործոցը կդառնա երկրորդ օպերային թատրոնը քաղաքում, որտեղ կցուցադրվեն տարբեր մշակութային ներկայացումներ, ներառյալ բալետներ, համերգներ, օպերաներ եւ մյուզիքլներ։
Բյուրեղյա լճախորշով շրջապատված ցայտող շատրվանը կախարդանքի զգացողություն կավելացնի։ 2 000 մարդ տեղավորող կենտրոնը կսպասարկի նաեւ մասնավոր միջոցառումներ, ինչն այն ունիվերսալ եւ հետաքրքիր վայր կդարձնի։
Չափազանց տպավորիչ կլինի այն, որ սա անցորդների համար հարմար պուրակ կհանդիսանա, որը բաց կլինի ձմռանը եւ ապակեպատ՝ տաք ամիսներին։ Այստեղ կտեղակայվեն շքեղ խանութներ, գիշերային ակումբներ, զվարճանքի հաստատություններ եւ առաջնակարգ ռեստորաններ։ Երկու հինգ աստղանի հյուրանոցներից եւ բութիկ-հյուրանոցից մինչեւ 109 վիլլա եւ ավելի քան 34 000 հարկաբաժին։
Բնության սիրահարներին կներկայացվեն լճախորշերի, լողափերի եւ զբոսավայրերի վիթխարի 18 000 կիլոմետր տարածքներ, որոնք կմիանան 8 մլրդ դոլար արժողությամբ Azizi Developments նախագծի շրջակայքին։
Լողացող Ազիզի վենետիկյան օպերային թատրոնը ընդգծելու է Դուբայի մշակութային հմայքը եւ հրապուրելու է տաղանդներին ողջ աշխարհից, ինչպես նաեւ կտրամադրի անգերազանցելի հարթակ շրջանային դերասանների համար։