Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին նորից ցնցել են Իտալիան
Քանիե Ուեսթը եւ նրա կինը՝ Բյանկա Ցենսորին նորից Իտալիայում են։ Զույգն օրերս ժամանել է Ֆլորենցիա։ Բյանկան քաղաքի փողոցներում հայտնվել է հերթական արտառոց հագուստով՝ սպիտակ ատլասե բոդիով, եւ իրեն ծածկել է բարձով։
Բարձով կերպարով Բյանկան Ֆլորենցիայում հայտնվել էր նաեւ անցյալ տարի, Եվրոպա կատարած իրենց սկանդալային ուղեւորության ժամանակ, երբ քննադատության էր արժանացել անպարկեշտ տեսքի համար։
Այս անգամ նա կերպարը համալրել է մինչեւ ազդրերը հասնող սեւ կաշվե երկարաճիտ, բաց քթով կոշիկներով։