Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիտի դուստրը՝ Վիվիենը, ըստ երեւույթին, հրաժարվել է հոր ազգանունից

0

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիտի դուստրը՝ Վիվիենը, ըստ երեւույթին, հրաժարվել է հոր ազգանունից։

«Աուտսայդերները» նոր մյուզիքլի ազդագրում (Վիվիենն օգնել է 48-ամյա մորը պրոդյուսերության գործում) 15-ամյա աղջիկը նշել է «Վիվիեն Ջոլի», այլ ոչ թե «Վիվիեն Ջոլի-Փիտ», տեղեկացրել է PEOPLE-ը։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք Վիվիենը փոխել է ազգանունը օրինական հիմքով։

Վիվիենը Ջոլիի եւ Փիտի վեց երեխաներից առաջինը չէ, որ վերջին տարիներին հրաժարվել է աստղային հոր ազգանունից։

Անցած տարվա նոյեմբերին նախկին ամուսինների ավագ դուստրը՝ Զահարան, ներկայացել էր որպես «Զահարա Մառլի Ջոլի»։

Ինչպես Վիվիենի, այնպես էլ Զահարայի անվանափոխումը տեղի է ունեցել Փիտի եւ նրա երեխաների միջեւ բազմամյա լարված հարաբերությունների մասին տեղեկություններից հետո, մինչ Ջոլին 2016թ. ամուսնալուծության հայտ էր ներկայացրել եւ միայնակ հոգում էր երեխաների՝ Վիվիենի, Զահարայի, Նոքսի, Մեդոքսի, Փակսի եւ Շայլոյի մասին։

Բոլորովին վերջերս նախկին զույգի թիկնապահը (որը մինչ այժմ աշխատում է Փիտի մոտ) հայտնել է, որ Ջոլին խրախուսում էր երեխաներին «խուսափել» հորից։

Թիկնապահի հայտարարությունները հայտնվել են նաեւ այն բանից մի քանի ամիս հետո, երբ Ջոլին փաստաբանների միջոցով դատական հայտարարությունում տեղեկացրել էր, որ Փիթը վիրավորել է իրեն մինչեւ 2016թ. ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որի պատճառով Ջոլին ամուսանալուծություն է պահանջում։

Leave A Reply

Your email address will not be published.